Դևիդ Մաքքենզին ՀՀ-ում կինոյի դպրոց կբացի
ՀՀ կառավարությունը միջազգային ճանաչում ունեցող ռեժիսոր և սցենարիտ Դևիդ Մաքքենզիից ստացել է Հայաստանում կինոյի դպրոց հիմնելու վերաբերյալ առաջարկություն: Այս մասին Գործադիրի մարտի 23-ի նիստում հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը։
«Ըստ այդ առաջարկության՝ համապատասխան դպրոցը հանդես կգա որպես Լոս Անջելեսի կինոյի դպրոցի գործընկեր, նախատեսվում է մինչև $5 մլն ներդրում», – ասել է վարչապետը, գրում է Aysor.am-ը։
Նա ՀՀ մշակույթի նախարարին հանձնարարել է երկշաբաթյա ժամկետում ուսումնասիրել առաջարկությունը և պատասխանել։
Ռեժիսոր, գրող ու պրոդյուսեր Դևիդ Մաքքենզին ծնվել է 1966-ի մայիսի 10-ին Շոտլանդիայում: Նա առավել հայտնի էHell or High Water (2016), Starred Up (2013) և Perfect Sense (2011) ֆիլմերով: