«Ուզում եմ հարց ուղղել պարոն Ծառուկյանին՝ արդյոք մարզպետի ականջները կտրելուց արյուն հոսելո՞ւ է, թե՞ չէ». Գառնիկ Իսագուլյան

Այսօր ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանն ասուլիսի ժամանակ հրապարակային հարցով դիմեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին:

Գ. Իսագուլյանի համար անհասկանալի է՝ «Ծառուկյան» դաշինքի առաջին կին թեկնածու Նաիրա Զոհրաբյանի՝ օրերս արած հայտարարությունը.

«Պարոն Ծառուլյանը երբ հայտարարում է, որ 2015 թվականի փետրվարի դեպքերում նա չուզեցավ, որ որևէ հայի մեկ կաթիլ արյուն թափվի,  ու դրա համար հետ կանգնեց զարգացող գործընթացներից, իսկ հիմա հանկարծ «Ծառուկյան» դաշինքի առաջին կինը՝ Նաիրա Զոհրաբյանը, Քաջարանում ուղղակի հայատարարում է, որ մարզպետի  երկու ականջներն ինքը կկտրի: Ես ուզում եմ հարց ուղղել պարոն Ծառուկյանին՝ արդյոք մարզպետի ականջները կտրելուց արյուն հոսելո՞ւ է, թե՞ չէ. եթե հոսելու է, ապա ես սպասում եմ, թե ինչ արձագանք է ինքը տալու իր թիմակցի նման հայտարարությանը, որովհետև նման հայտարարությունների պատճառով է, որ շատերը ոգևորվում են»:

Գ. Իսագուլյանի խոսքով՝ նման առոգանությամբ, նման կոչերով, նման թեզերով՝ մենք ուղղակի ոգևորում ենք այն ուժերին, որոնք ոչ թե նպատակ ունեն գնալ նախընտրական և ընտրական գործընթացների, այլ ուղղակի սպասում են՝ ինչպիսի հետընտրական գործընթացներ են սկսվելու:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս