Կլաուդիո Ռանիերին ցանկանում է գլխավորել «Զենիթը»
Սանկտ Պետերբուրգում սպասում են Անգլիայի ևս մեկ չեմպիոնի:
«Լեսթերի» նախկին գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել «Զենիթի» ներկայացուցիչների հետ և ռուսական ակումբը գլխավորելու ցանկություն է հայտնել:
Հաղորդվում է, որ, եթե «Զենիթը» չհաղթի Ռուսաստանի առաջնությունը, ապա Միրչա Լուչեսկուն ամռանը կհեռանա թիմից, և Կլաուդիո Ռանիերին կզբաղեցնի նրա պաշտոնը:
2015-16թթ. մրցաշրջանում Կլաուդիո Ռանիերին «Լեսթերի» հետ հաղթել է Անգլիայի առաջնությունը: 2016-17թթ. մրցաշրջանում «աղվեսները» հեռացրին իտալացուն, քանի որ թիմը հայտնվել էր վտանգավոր գոտում:
Միրչա Լուչեսկուն մարզում է «Զենիթը» 2016-17 մրցաշրջանից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը