Բաժիններ՝

Խորտակված նավը հաջողվել է բարձրացնել ծովի մակերևույթ

Երեք տարի առաջ Դեղին ծովում խորտակված «Սեւոլ» հարավկորեական նավը հաջողվել է բարձրացնել ծովի մակերեւույթ:

Նավի բարձրացման գործողությունն սկսվել էր մարտի 22-­ին, տեղեկացնում է  Կորեայի Հանրապետության ծովերի եւ ձկնային տնտեսության նախարարությանը:

«66 ճոպանների օգնությամբ հաջողվեց նավը պոկել ծովի հատակից եւ բարձրացնել 24 մետր»,­-նշում է գերատեսչությունը:

Պլանավորվում է նավի կորպուսը բարձրացնել ջրի մակարդակից 13 մետր վեր, ինչից հետո այն կբեռնեն հատուկ նավանորոգարանի վրա եւ կտեղափոխեն Մակփո նավահանգիստ: Սպասվում է, որ դա կարող է տեղի ունենալ երեկոյան:

«Սեւոլ» նավը Դեղին ծովում խորտակվել է 2014 թվականի ապրիլի 16-­ին՝ Ինչհոնից Չեջուդո առաղջարանային կղզի ճանապարհին:

Աղետի հետեւանքով զոհվել է 304 մարդ, որոնց մեծամասնությունը դպրոցականներ էին: Ինը մարդու մարմին այդպես էլ չհաջողվեց հայտնաբերել: Հարազատներն ու մերձավորները հուսով են, որ նրանց աճյունները պահպանվել են «Սեւոլ»-­ում:

Խորտակվող նավը լքած անձնակազմի անդամների պատճառով, ինչպես նաեւ փրկարարների չհամաձայնեցված գործողությունների հետեւանքով փրկել հաջողվեց միայն 175 հոգու, հաղորդել է ՏԱՍՍ-գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս