Ուկրաինայի Խարկովի մարզում պայթում են զինամթերքի պահեստները
Ուկրաինայի Խարկովի մարզում լույս մարտի 23-ի գիշերը պայթյուններ են սկսվել Բալակլեյա քաղաքից ոչ հեռու գտնվող զինամթերքի պահեստներում:
«Տեղեկատվությունն ստացվել է գիշերվա ժամը մոտ 3-ին»,- «Ինտերֆաքս»-ի թղթակցին հայտնել է իրավապահ մարմինների մի աղբյուր:
Բալակլեյայի շրջանային վարչակազմի ղեկավար Ստեպան Մասելսկին հաստատել է պայթյունների վերաբերյալ տեղեկատվությունը: Նա նշել է, որ իշխանությունները գրեթե ավարտել են բնակիչների տարհանումը հինգկիլոմետրանոց գոտուց: Զոհերի եւ տուժածների մասին տեղեկություններ առայժմ չեն ստացվել: