Բաժիններ՝

«Չեմ տեսնում ինձ «Ռեալում»». «Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուա

Բելգիացին վստահ է, որ ինքը թոփ է: «Ինձ համարում եմ աշխարհի լավագույն դարպասապահներից մեկը: Պատկերացնում եմ ինձ «Չելսիում», բայց չեմ տեսնում «Ռեալում»:

Իմ տեղափոխության մասին լուրերը ԶԼՄ-ների պրովոկացիան է: «Չելսիի» հետ պայմանագիրը նախատեսված է ևս երկու տարվա համար: Իմ գործերը շատ լավ են դասավորվում «Չելսիում», ես երջանիկ եմ: Մենք գերազանց աշխատում ենք Կոնտեի հետ, իսկ ակումբը երկարաժամկետ հեռանկարներ ունի»,- Կուրտուային է մեջբերում Cadena Ser-ը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ամռանը «Ռեալը» կփորձի գնել Կուրտուայի տրանսֆերը:
ԱՊԼ-ի 2016-17թթ. մրցաշրջանում Տիբո Կուրտուան անցկացրել է 28 խաղ, որոնցից 13-ում գոլ բաց չի թողել:

Transfermarkt-ը 24-ամյա դարպասապահին գնահատում է 40 մլն եվրո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս