Վիկտոր Դալլաքյանը չի ցանկանում հրապարակային գործունեություն իրականացնել. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Մեր տեղեկություններով Վիկտոր Դալլաքյանի հիմնած Politinfo.org կայքը ֆինանսական խնդիրներ ունի եւ առաջիկայում կարող է դադարեցնել գործունեությունը: Ֆինանսների սղության պատճառով որոշ աշխատողներ արդեն ազատվել են աշխատանքից:
Սամվել Բաբայանի կողմից Սեյրան Օհանյանի եւ Վիկտոր Դալլաքյանի համագործակցությունը կասեցնելուց հետո վերջինիս քաղաքական ծրագրերն ու նորաստեղծ «Երրորդ հանրապետություն» կուսակցությունը նույնպես հայտնվել են գոյության խնդրի առաջ: ֆինանսական աղբյուրների բացակայությունն էլ կարող է այն փակման բերել:
Վիկտոր Դալլաքյանն ինքը չի ցանկանում հրապարակային գործունեություն իրականացնել ու առայժմ ընդհատակ է անցել: Երեկ մենք փորձեցինք այս խնդրի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ այդ կուսակցության փոխնախագահ Էդուարդ Անտինյանից: Վերջինս հերքեց, որ իրենք նման խնդիրներ ունեն: «Ոչ, դա ճիշտ չէ: Ոչ կուսակցությունը, ոչ «Շրջադարձ հանուն զարգացման» հասարակական կազմակերպությունը, ոչ էլ կայքը որեւէ փոփոխության չեն ենթարկվի»,- պատասխանեց նա»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: