Բաժիններ՝

Հայտնի է դարձել նոր iPhone-ի դիզայնը

iPone 8-­ը, որն Apple ընկերությունը կներկայացնի 2017 թվականի աշնանը, արտաքինից նման կլինի օրիգինալ iPhone-­ին: Այս մասին հաղորդել է կորեական ET News պորտալը՝ վկայակոչելով անանուն աղբյուր:

Ինսայդերի խոսքով՝ սմարթֆոնը կունենա «կաթիլանման դիզայն», այսինքն՝ հետին պանելը եւ կողեզերերն ավելի կլորացված կլինեն, քան ներկայիս iPhone-­ներինը: Նշվում է, որ ընկերությունում այդ կերպ փորձում են վերստեղծել ամենաառաջին iPhone­-ի դիզայնը, որը ներկայացվել է 10 տարի առաջ:

«Apple-­ի նոր iPhone-ի հետին կափարիչը պատրաստված կլինի ապակուց,­ հավելել է աղբյուրը:­ Այդ ապակին կլորացված կլինի բոլոր չորս կողմերից»:

Մարտի սկզբին հաղորդվել էր, որ iPhone 8­-ը կստանա 5,8­-դյույմանոց OLED­-դիսփլեյ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031