Ջորջ Քլունին 87-ամյա երկրպագուհուն շնորհավորել է ծերանոցում
Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին ծննդյան օրվա առթիվ անձամբ է շնորհավորել իր 87-ամյա երկրպագուհուն՝ ծաղիկներով ժամանելով «Սոնինգի լուսաբաց» անգլիական ծերանոց, որտեղ նա ապրում է:
Հաստատությունը գտնվում է Բերքշիրի կոմսության՝ Ջերոմ Կ. Ջերոմի կողմից գովերգված Սոնինգ գյուղում BBC-ին:
Ծննդյան օրվանից ոչ շատ առաջ ծերանոցի աշխատակիցները նամակ էին գրել Քլունիին՝ վստահեցնելով, որ նրա շնորհավորանքը «երազանքի նվեր» կդառնա Փեթ Ադամսի համար:
Sunrise UK բարեգործական կազմակերպության աշխատակիցները, որոնք զբաղվում են տարեց մարդկանց խնամքով, հայտարարել են, որ Քլունիի վարմունքը հիանալի մարդու վեհանձն քայլ է:
«Ադամսը ցնծության մեջ էր իր կուռքի հետ հանդիպումից, քանի որ Ջորջին ծաղիկներով եւ բացիկով տեսնելը հրաշալի անակնկալ է»,-հավելել են կազմակերպությունում: