Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Սերժ Սարգսյանին. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Տեղեկություն կա, որ Հովիկ Աբրահամյանը «վտակվելուց» հետո մեկ անգամ հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ, երբեմն-երբեմն հեռախոսազրույց է ունենում Գալուստ Գրիգորիչի հետ: Չնայած հակառակ պնդումները եւս կան:

Բոլոր դեպքերում, Աբրահամյանին մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ «հին գվարդիան», նրանց հետ նաեւ Հովիկ Աբրահամյանը, ցանկանում են, որ 2018-ին Սերժ Սարգսյանը լինի վարչապետ, ոչ թե Կարեն Կարապետյանը, եւ նրանց հիմնական դեմարշը Կարեն Կարապետյանի դեմ է: Ի դեպ, այդ դեմարշին չի մասնակցում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Ասում են` նա խաղում է Կարեն Կարապետյանի կողմից»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս