«Հարի Փոթերի» շարունակությունը նկարահանելու Warner Bros.-ի պլանները հայտնի են
Warner Bros. ընկերությունը պլանավորում է նկարահանել «Հարի Փոթերը եւ անիծված երեխան» պիեսի կինոադապտացիան: Այդ մասին հայտնել է լրագրող Ջիմ Հիլը, տեղեկացնում է comicbook.com պորտալը:
Ստեղծագործությունն էկրանավորելու են եռերգության ձեւով: Ժապավեններում կհայտնվեն այն դերասանները, որոնք գլխավոր դերակատարներն են եղել օրիգինալ ֆիլմերում:
Նկարահանումներն սկսվելու են «Հարի Փոթերի» տիեզերքի վրա հիմնված «Ֆանտաստիկ
արարածները եւ որտեղ են նրանք բնակվում» սերիայի վրա աշխատանքների ավարտվելուց հետո: Սփինօֆի վերջին մասը պետք է թողարկվի 2024 թվականին:
«Warner Bros.ում պլանավորում են ստեղծել «Հարի Փոթեր. ուժի զարթոնքը» (հղում «Աստղային պատերազմներ»-ի շարքից սփինօֆին) ֆիլմը: Նրանք ցանկանում են եռերգությունը նկարահանել օրիգինալ ժապավեններից հայտնի արդեն մեծահասակ դերասանների մասնակցությամբ, որոնց մենք գիտենք եւ սիրում ենք, որոնց հասունանալուն մենք հետեւում էինք»,-բացատրել է Հիլը:
Լրագրողն ադապտացիան նկարահանելու պլանների մասին իմացել է NBCUniversal հեռարձակող ընկերության հետ Warner Bros.-ի կնքած համաձայնագրից: Կինոկոնցեռնը նրան է հանձնել դեռ չնկարահանված սերիայի հեռարձակման իրավունքը: