Վլադիմիր Գասպարյանն «աղոթելու է տարել» Լյովա Երանոսյանին և ՕՐՕ դաշինքի կողմնակիցներին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այս անգամ էլ «աղոթելու է տարել» Ջրառատ գյուղի արյունալի միջադեպի մասնակիցներին՝ իր տեղակալ Լյովա Երանոսյանին ու պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած ՕՐՕ դաշինքի կողմնակիցներին:

Գասպարյանը հանդիպել է Երանոսյանի ու միջադեպի հետևանքով հրազենային վնասվածք ստացած երիտասարդներից մեկի՝ Հակոբ Մելքոնյանի հոր՝ Մանվել Մելքոնյանի հետ, հաշտեցրել նրանց: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նախընտրական դաշինքը գլխավորող Սեյրան Օհանյանն ասել է. «Խնդիրն այն է, որ չթողնեինք՝ համայնքում զարգացումներ լինեին, մնացածը օրինական ընթացք կտրվի»: Օհանյանը նաև հաստատել է մեր հրապարակած լուրը, որ առաջին միջադեպից հետո ինքը հանդիպել է փոխոստիկանապետին.«Ես դեպքի հենց առաջին օրն էլ եղել և խոսել եմ Լևոն Երանոսյանի հետ, այնուհետև երեկ եղել եմ հիվանդանոցում, տեսել եմ, թե ինչ վիճակում են մեր համակիրները: Ամեն ինչ պետք է անենք, որպեսզի զարգացումներ չլինեն, բայց միևնույն ժամանակ ամեն ինչ ընթանա օրենքի շրջանակներում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս