Վիտամին B-ի անբավարար քանակի 5 նշան
Fithacker.ru կայքը գրում է, որ B խմբի վիտամինները չափազանց կարևոր են օրգանիզմի առողջության համար, սակայն դրանք հաճախ անուշադրության են մատնվում։ Վիտամին B12-ը կարևոր է մակերիկամների, նյարդային և նյութափոխանակության համակարգերի նորմալ աշխատանքի համար։ B խմբի մյուս վիտամիններն անհրաժեշտ են B12-ի յուրացման, ինչպես նաև սթրեսը նվազեցնելու համար։
B12-ի անբավարար քանակի մասին կարող են վկայել հետևյալ նշանները.
• անեմիա
• մկանային թուլություն
• հոգնածություն
• գլխապտույտ
• սրտի արագացած աշխատանք
• խոցեր բերանում
• ընդհատվող շնչառություն
• արնահոսող լնդեր
• դիարեա
• վատ ախորժակ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը