«Մեր սիրելի Ծառուկյան, ձեզ սիրում ենք անսահման, դուք՝ մեզ փրկիչ, պահապան…». Արթիկցի երեխան՝ Գագիկ Ծառուկյանին

Այսօր «Ծառուկյան» դաշինքը, Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, քարոզարշավ է իրականացնում Արթիկ քաղաքում: Բարձրանալով հարթակ՝ Գագիկ Ծառուկյանն ասաց, որ երեխաներից  մեկն իրեն ասելիք ունի, ու ինքն ուզում է լսել, թե ինչ է այդ փոքրիկն իրեն ասելու:

«Մեր սիրելի Ծառուկյան, ձեզ սիրում ենք անսահման, դուք՝ մեզ փրկիչ, պահապան, մեզ բարերար, գիտնական»,- արտասանեց բեմ բարձրացած երեխան:

Գ. Ծառուկյանը հայտարարեց, որ ինքը երբեք չի խաբել ժողովրդին. «Մեր սիրելի ժողովուրդ, գիտեք, որ ես ձեզ բոլորիդ հարգում եմ, սիրում եմ, գիտեք, որ երբեք սուտ չեմ ասել ու սուտ չեմ ասելու: Լրատվական ծառայություններից տարբեր խոսակցություններ են գնում՝ մեր ժողովրդին թյուրիմացության մեջ են դնում, ասում են՝ պայմանավորված են, ինչ-որ մեկն է վատամարդ դառնում: Սիրելի ժողովուրդ, դուք ոչ մեկին մի հավատացեք, դուք նայեք անցած ճանապարհը: 2012 թվականին պարոն Ծառուկյանն ավելի շատ ձայներ ուներ, ավելի շատ պաշտոններ էին խոստանում, տալիս, բայց մենք կոալիցիա չմտանք, ինչի՞ համար չմտանք, մեկ անգամ մտել էինք, ոչ մի բան չես կարող փոխել, դու պետք է իրավունք ունենաս համակարգ փոխելու, օրենք փոխելու, մարդ փոխելու»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս