Հայի կողմից որդեգրված սևամորթ Հրանտը գտել է կենսաբանական մորը

Հայ ընտանիքի կողմից որդեգրված սևամորթ տղան՝ հայկական շոու­բիզնեսում հայտնի Հրանտը, գտել է մորը:

Ռուսական НТВ հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Խոսում և ցուցադրում ենք» հաղորդման շրջանակում տղայի կենսաբանական մայրը` Ելենա Էսենգելը, 28 տարի անց հանդիպել է տղային, ում սկսել է փնտրել ծննդաբերելուց ութ ամիս անց:

Ելենա Էսենգելը 18 տարեկան էր, երբ սովորում էր Մինսկի ուսումնական հաստատություններից մեկում: Այնտեղ նա հանդիպում է անգոլացի մի երիտասարդի, որի հետ սիրային կապ է ունենում: Շաբաթներ անց Ելենան ամուսնանում է ռուս տղայի հետ, 9 ամիս անց ծնվում է սևամորթ երեխա: Ելենան հրաժարվում է երեխայից հենց հիվանդանոցում` հարազատներին ներկայացնելով, թե նա մահացել է:

Տղան, ում Ելենան անվանել էր Իվան, հայտնվում է Մինսկի մանկատներից մեկում, որտեղից էլ նրան որդեգրում է Երևանում բնակվող Հովսեփյանների ընտանիքը: Ընտանիքի մայրը` Լարիսա Հովսեփյանը, որդեգրել է 16 երեխայի, այդ թվում, Իվանին, ում անվանում է Հրանտ: Որդեգրված երեխաները տարբեր ազգության են:

Հաղորդման շրջանակում ստուդիայում հյուրընկալված Լարիսայի մյուս տղան` Ադրեյ Հովսեփյանը, պատմել է իրենց ընտանիքի մասին:

«Միասին ապրում էինք շատ լավ, եթե ինչ­որ մեկը դժվարություններ էր ունենում, ապա անպայման միասին էինք հաղթահարում: Մեր մայրը հենց սկզբից մեզ բոլորիս ասել է, որ մենք որդեգրված ենք: Նա այնպես է մեզ դաստիարակել, որ մենք ինչ­որ մեկին փնտրելու կարիք չենք ունեցել: Նույնը և Հրանտը, նա մայրական սիրո, ուշադրության պակաս չի ունեցել»,­-ասել է Անդրեյ Հովսեփյանը:

https://www.youtube.com/watch?v=Il0UjGd3Q80

 

Տեսանյութեր

Լրահոս