Բաժիններ՝

Բենզինի և դիզելային վառելիքի որակի խնդիրներ կան. Կարեն Կարապետյան

Այսօր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստը սկսեց ավանդական հանձնարարականներով: Նա նշեց, որ մատակարարվող նավթամթերքի որակի վերաբերալ ուսումնասիրությունների արդյունքում վերհանվել են խնդիրներ բենզինի և դիզելային վառելիքի որակի վերաբերյալ:

«Նշված խնդիրը հաճախ պայմանավորվում է վառելիքի տեսակների ոչ հստակ տարանջատմամբ: Արդյունքում էական վնաս է պատճառվում սպառողներին և շուկային»,- ասաց Կ.Կարապետյանը:

Նա ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին հանձնարարեց մեկամսյա ժամկետում բեզինի, դիզվառելիքի և այլ վառելանյութերի վաճառքի ոլորտում չարաշահումների վերացման և վերահկսման գործառույթներն ավելի արդյունավետ իրականացնելու նպատակով ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն` համապատասխան թույլտվությունները ըստ վառելիքի տեսակների տարանջատման վերաբերյալ` հաշվի առնելով շուկայում դրանց սպառման փաստացի կառուցվածքը:

Կ.Կարապետյանը հանձնարարեց նաև ՊԵԿ-ի հետ մշակել այս ոլորտում խնդիրները վերահանելու և կանխարգելելու հստակ մեթոդաբանություն:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս