Բաժիններ՝

Հայաստանի հավաքականի շախմատիստուհիները պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը

Ապրիլի 11-ին Ռիգայում կմեկնարկի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը:

Մրցաշարում Հայաստանը կներկայացնի հավաքականի 4 շախմատիստ` գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, միջազգային վարպետներ Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանը, կանանց միջազգային վարպետ Մարիա Գևորգյանը:

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում կանանց հավաքականի մարզիչ Արթուր Չիբուխչյանն ասել է, որ այս պահին թիմն ինտենսիվ մարզվում է Երևանում, իսկ ապրիլի 1-ից 8-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի Ծաղկաձորում:

Եվրոպայի առաջնության արդյունքներով 14 լավագույն շախմատիստները կստանան կանանց աշխարհի առաջնության ուղեգրեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս