Բաժիններ՝

«Իրանի հետ ունենք համագործակցության հավակնոտ ծրագիր». Կարեն Կարապետյանն անդրադարձել է նաև երկաթուղու կառուցման հնարավորությանը

Փոխադրողների համար տարբերություն չկա` փոխադրումները կիրականացվեն երկթագծով, թե ավտոճանապարհով, կարևորն արդյունավետությունն է: Էրեբունի վարչական շրջանում պատասխանելով Իրան­Հայաստան երկաթգծի կառուցման ծրագրի մասին հարցին` այդ մասին նշեց ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: «Ժամանակը ցույց կտա՝ կլինի՞ երկաթգիծ, թե՞ ոչ։ Համոզված եմ, որ փոխադրողի համար էական տարբերություն չկա՝ փոխադրումները կիրականացվեն երկաթգծո՞վ, թե՞ ավտոճանապարհով, կարևորն արդյունավետությունն է, հուսալի ճանապարհը, որի դեպքում փոխադրումը կլինի ավելի էժան: Եթե մենք ունենանք որակյալ ավտոճանապարհ՝ միջազգային չափանիշներին համապատասխան, ապա Իրանից բեռնափոխադրումները կիրականացվեն այդ ճանապարհով, և չի լինի որևէ խնդիր»,- ասաց ՀՀ վարչապետը` որպես օրինակ բերելով ԱՄՆ-­ը, որտեղ բեռնափոխադրումներն իրականացվում են առավելապես ավտոճանապարհներով:

Անդրադառնալով Իրանի հետ հարաբերություններին` Կարեն Կարապետյանը նշեց, որ հարևան երկրի հետ դրվել է համագործակցության հավակնոտ ծրագիր, որի շրջանակում է նաև Մեղրիի ազատ տնտեսական գոտու ստեղծումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս