Սերժ Սարգսյանի մոսկովյան ուղերձն Ադրբեջանին
«ՀՀ նախագահն «Իզվեստիա» թերթում Մոսկվայի համար հետաքրքրական առաջարկներով է հանդես եկել։ Կարծում եմ՝ ՌԴ իշխանություններին կհետաքրքրի Հայաստանի նախագահի առաջարկը՝ հաշվի առնելով Հարավային օկրուգի ամրապնդման ռուսական քաղաքականությունը, որը տարածվում է ռուսական ռազմաբազայի վրա՝ հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքն ու կարևորությունը ռուսական անվտանգային ընկալումներում»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասել է ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆեկգենգաուերը՝ անդրադառնալով ՀՀ նախագահի՝ Գյումրիում ռազմաարդյունաբերական համատեղ համալիր ստեղծելու մասին առաջարկին։
Նրա խոսքով՝ այս առաջարկն ունի նաև քաղաքական մի քանի ենթատեքստ, որով ՀՀ նախագահն իր լոյալությունն է հայտնում ռուսական կողմին, առաջարկում էլ ավելի ընդլայնել հայ-ռուսական ռազմական համագործակցությունը։ «Նա փորձում է հասկացնել, որ, թեև Հայաստանը պատրաստվում է ԵՄ-ի հետ համաձայնագիր ստորագրել, կարևոր ոլորտներում համագործակցության առաջին դիրքերում Ռուսաստանի հետ հարաբերություններն են և դա էլ ավելի խորացնելու պատրաստակամությունը։
Սարգսյանը նաև Ադրբեջանին է որոշակի ուղերձ հասցնում այն մասին, որ չնայած ռուս-ադրբեջանական զենքի գործարքներին՝ հայ-ռուսական ռազմական համագործակցությունն էլ ավելի ընդլայնված է, ինչը ևս գուցե հավելյալ զսպիչ գործոն դառնա Ադրբեջանի իշխանությունների համար»,- ասել է Ֆելգենգաուերը։
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում: