Բաժիններ՝

Պակիստանում մեկնարկել է վերջին 19 տարվա ընթացքում առաջին մարդահամարը

Պակիստանում մեկնարկել է վերջին 19 տարվա ընթացքում առաջին մարդահամարը,
տեղեկացնում է Dunya News հեռուստաալիքը:

Մարդահամարը պետք է տեղի ունենար ինը տարի առաջ, բայց շարունակ հետաձգվում էր: Վերջին մարդահամարն անցկացվել է 1998 թվականին, այն ժամանակ երկրում պաշտոնապես բնակվում էր 132 մլն մարդ:

Ընդ որում, Համաշխարհային բանկի տվյալներով, 2015 թվականին երկրում կար գրեթե 189 մլն բնակիչ: Այս մարդահամարը վեցերորդը կդառնա երկրի պատմության մեջ եւ երրորդը, որի սկսվելու ժամկետը հետաձգվել էր. մինչ այդ նման բան է տեղի ունեցել 1972 եւ 1998 թվականներին, երբ մարդահամարն անցկացվել Է ժամկետից համապատասխանաբար մեկ տարի եւ յոթ տարի ավելի ուշ:

Մարդահամարն անցկացվելու է փուլ առ փուլ, իսկ ամբողջ գործընթացը, հաշվարկի հաշվառմամբ, կտեւի ավելի քան երկու ամիս: Մարտի 15­-ին մեկնարկում է առաջին փուլը, որը կտեւի մեկ ամիս՝ մինչեւ ապրիլի 15-­ը, եւ կընդգրկի 63 օկրուգ:

Ինչպես ավելի վաղ հայտնել է մարդահամարի հանձնաժողովի ղեկավար Ասիֆ Բաջվան, մարդահամարն անցկացվելու է երկրի բոլոր մասերում, նույնիսկ այն տարածաշրջաններում, որոնք խնդրահարույց են համարվում անվտանգության տեսանկյունից: Երկրի անկայուն
տարածաշրջաններում մարդահամարն անցկացնելու են զինվորականները: Ընդամենը մարդահամարին կմասնակցեն 175 հազար զինվորականներ եւ գրեթե 120 հազար քաղաքացիական գրագիրներ:

Բյուջեից մարդահամարի համար արդեն հատկացված է 7,4 մլրդ պակիստանյան ռուփի, իսկ ընդհանուր առմամբ ծախսվելու է14 մլրդ ռուփի (ավելի քան 133,2 մլն ԱՄՆ­ի դոլար), հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս