ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ռուսաստան
Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալի հրավերով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 14-ից 15-ը կմասնակցի Մոսկվայում անցկացվող անվտանգության հարցերով համաժողովին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պա շտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, համաժողովի շրջանակներում նախատեսված է նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հանդիպումը ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ-ՊՆ առաջին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի հետ:
Նույն ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի աշխատանքային խումբը ՀԱՊԿ-ի միացյալ շտաբում կմասնակցի հավաքական անվտանգության տարածաշրջաններում սպառնալիքների գնահատման ու դրանց կանխարգելման հարցերով փորձագետների խորհրդատվություններին: