«Մեզ հաջողվել է ստեղծել պայմաններ միջազգային չափանիշներին համապատասխան ընտրական գործընթացի համար». Սերժ Սարգսյան
Ապրիլի 2-ին Հայաստանում կայանալու են հերթական խորհրդարանական ընտրությունները` առաջինը երկրում անցկացված սահմանադրական բարեփոխումներից հետո: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ Հայաստանում իրականացրած փոփոխությունները մեկ տարի անց բերել ու են լիակատար խորհրդարանական կառավարման համակարգի ձևավորման, քաղաքական ընդդիմության առավել ակտիվ և սահմանադրականորեն պաշտպանված դերին, առավել թափանցիկ և արդյունավետ կառավարման համակարգի ձևավորման:
«Նախընտրական արշավն արդեն սկսվել է, և միջազգային կազմակերպությունների առաջին արձագանքները վկայում են այն մասին, որ մեզ հաջողվել է ստեղծել պայմաններ միջազգային չափանիշներին համապատասխան ընտրական գործընթացի համար»,- շեշտեց ՀՀ Նախագահը: