Chanel-ը շրթունքների վրա հալչող փայլ է առաջարկել կանանց
Chanel ֆրանսիական նորաձեւության տունը ներկայացրել է կոսմետիկական նորույթ՝ Rouge coco gloss շրթունքների փայլը: Այդ մասին հաղորդվում է բրենդի մամուլի տեղեկագրում:
Մակնիշի ներկայացուցիչների խոսքով՝ իր չկպչող գելային կառուցվածքի շնորհիվ միջոցը «բառացիորեն հալչում է շրթունքների վրա»:
Գովազդային արշավին մասնակցել է հոլիվուդյան դերասան Ջոնի Դեփի եւ երգչուհի Վանեսա Փարադիի դուստրը՝ ԼիլիՌոուզ-ը: Chanel նորաձեւության տունը Գաբրիել (Կոկո) Շանելի կողմից հիմնադրվել է Ֆրանսիայում 1909 թվականին: Առաջին խանութը նա բացել է 1910 թվականին Փարիզում:
Շանելը կանանց նորաձեւության մեջ ներմուծել է իրանն ընդգրկող ժակետ, փոքրիկ սեւ զգեստ, ուսի վրա կրելու կանանց պայուսակ: Սկզբում նորաձեւության տունն արտադրում էր միայն հագուստ եւ աքսեսուարներ, այնուհետեւ սկսել է թողարկել պարֆյումերիա,
զարդեր եւ ժամացույցներ 1921 թվականին Շանելը պարֆյումեր Էռնեստ Բոյի հետ միային թողարկել է մակնիշի առաջին բույրը՝ Chanel 5-ը:
1924 թվականին ձեռնարկատեր Պիեռ Վերտեյմերի հետ համատեղ դիզայները հիմնել է ընկերության պարֆյումերային ստորաբաժանումը՝ Parfums Chanel-ը, որը
ներկայում զբաղվում է նաեւ կոսմետիկայի արտադրությամբ:
Parfums Chanel-ի գովազդային արշավներին մասնակցել են կինոաստղեր Մերիլին Մոնրոն, Քեթրին Դենյովը, Կիրա Նայթլին, Նիկոլ Քիդմանը, Կարոլ Բուքեն, Օդրի Տոտուն եւ ուրիշներ: