«Պարոն հարգելի Մուկուչյան, հո չե՞մ ասում՝ ձեզ տալիս եմ, ձեր ձայնը ինձ կտաք». Գագիկ Ծառուկյան

Այսօր «Ծառուկյան» դաշինքը Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ Թալինում է: Գ. Ծառուկյանը ելույթ ունեցավ՝ նշելով, որ ինքն այսօր քիչ է խոսելու, բայց հետո շատ է անելու:

«Ծանո՞թդ ա, ծրարով փող ուղարկի, թող ապրի, բայց ոչ թե՝ համակարգ փչացնի: Էսօր ես քիչ ասելու եմ, շատ անելու ենք: Ասել ենք՝ թոշակների բարձրացում, որովհետև այսօր թոշակը՝ 12 հազար, 15 հազար, 20 հազար դրամով, սովորական այդ օրենք գրողը, որ միայն 20 հազար ստանա, ո՛չ լույսի, ո՛չ գազի փողը չի բավարարելու, ձեր ցավը տանեմ: Հարկավոր ա ժողովրդի մասին մտածել, ժողովրդիդ սիրես, իմանաս՝ այսօր էս մարդը ոնց ա անցկացնում իր օրը, իր երեխային, իր ծնողին, մեկը՝ մութ ա, մեկը լույս ա, մեկը՝ գազ չկա, մեկը՝ հաց չկա, մեկը՝ դեղորայք չկա»,- հայտարարեց Գ. Ծառուկյանը:

Նա նկատեց, որ լավ ուսանողը փողի պատճառով չի կարողանում սովորել, դուրս է մնում համալսարանից. «Ի՞նչ պետք է արվի: Ցանկացած երեխա, եթե ուզում է սովորել, թող սովորի, սովորելուց հետո անցնում է աշխատանքի, համապատասխան իր գումարի չափով պահումներ են անում: Պետության հարստությունը գիտելիքն է, էժան աշխատուժով պետություն չես կառուցի, սիրելի ժողովուրդ»:

Գ. Ծառուկյանը հայտարարեց, որ բարդ բաներ չի ասում, այսօր չի եկել գեղեցիկ խոսքեր ասելու: Ըստ նրա՝ ամեն մարդ իր արած գործի գնահատականն իր մեջ լավ գիտի:

Կարդացեք նաև

«Ո՛չ պաշտոնի, ո՛չ էլ փողի խնդիր չունեմ, ո՛չ էլ ճանաչման: Աստծո կամոք, ամեն ինչ էլ կա: Մի հատ էլ հատուկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին. որոշում ա կայացրել, դե, գիտեն՝ Ծառուկյանը բարեգործ, ժողովրդի կողմից սիրված մարդ, մեկը մի հարցով դիմում ա՝ մեկը լույս չունի, մեկը ջուր չունի, մեկի երեխան է հիվանդ, ասում եմ՝ օգնեք, բայց դա չի նշանակում, որ ասում եմ՝ ես ձեզ օգնում եմ, ինձ ձայն տվեք: Ձեր ցավը տանեմ, մարդը կարիքի մեջ ա, ասում ա՝ պարոն Ծառուկյանին զգուշացրեք՝ դատի կտամ, դա ընտրակաշառք ա: Պարոն հարգելի Մուկուչյան, հո չե՞մ ասում՝ ձեզ տալիս եմ, ձեր ձայնը ինձ կտաք, մարդ եմ, եթե այսօր պահանջ կա, բոլորն էլ այսօր գիտեն, չի կարող պատահի, որ մեկը Ծառուկյանին դիմած լինի, համապատասխան՝  Ծառուկյանն օգնած չլինի»,- հայտարարեց Գ. Ծառուկյանը:

Նրա խոսքով՝ եթե պատգամավորը տեղով կրակ էլ լինի, եթե խմբակցությունը համապատասխան ձայն չունեցավ որոշում ընդունելու, ինքը միայն «կնոպկա սեղմող» է լինելու:

Տեսանյութեր

Լրահոս