Բաժիններ՝

«Ես չեմ ուզում վրեժ լուծել «Չելսիից»». Ժոզե Մոուրինիո

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն պատմել է այն մասին, թե ինչ է սպասում «Չելսիի» հետ խաղից:

Երկուշաբթի Ժոզե Մոուրինիոն, որպես «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ, երկրորդ անգամ կայցելի «Սթեմֆորդ Բրիջ»: Պորտուգալացու առաջին այցելությունը Լոնդոն հաջողությամբ չպսակվեց. այն ժամանակ «Չելսին» ջախջախեց «Մանչեսթեր Յունայթեդին» (0:4), բայց Մոուրինիոն ասում է, որի չի պատրաստվում կենտրոնանալ անցյալի վրա և ուզում է առաջ շարժվել:

«Ես չեմ ուզում վրեժ լուծել, ինչ-որ սխալ կամ վատ բան չեմ փնտրում: «Չելսին» հիասքանչ պաշտպանական թիմ է:

Ես զարմացած եմ նրանից, թե նրանք ինչպես են խաղում, կարծում էի, որ «Չելսիին» անհրաժեշտ է այլ ֆուտբոլ խաղալ: Նրանք ուղղակի ֆենոմենալ են»,- մասնագետի խոսքերն է մեջբերում Football Focus-ը:

«Չելսի» – «Մանչեսթեր Յունայթեդ» Անգլիայի գավաթի քառորդ եզրափակչի խաղը տեղի կունենա մարտի 13-ին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս