Թերեզա Մեյի «դիվային» քրքիջը զարմացրել է սոցցանցերին
Համայնքների պալատում կայացած լսումներում Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի ծիծաղը տարակուսանքի մեջ է գցել սոցցանցերի օգտատերերին:
Ինչպես հայտնել է The Independent-ը, Մեյը կադրում է հայտնվել Մեծ Բրինտանիայի խորհրդարանի ստորին պալատի նիստում: Նրա բուռն արձագանքն է հարուցել Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինի ճառը, որտեղ քաղաքական գործիչը երկրի կառավարության ղեկավարին մեղադրել է Սուրեյի կոմսության իշխանությունների հետ «փոխադարձ համաձայնությամբ կնքված գործարքի» մեջ:
Ծիծաղող Թերեզա Մեյին պատկերող տեսահոլովակն արագորեն տարածվել է սոցիալական ցանցերում եւ մի ամբողջ շարք «ֆոտոդոդոշների» առիթ դարձել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
https://www.youtube.com/watch?v=4hZO1eEpxZQ