Մալաթիայում Նիկոլ Փաշինյանից փող ուզեցին. «Գնացեք՝ Ալեքսանյանից ուզեք փողը»

Այսօր «Ելք» դաշինքի անդամները պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանում իրականացնում էին իրենց նախընտրական քարոզարշավը: Նրանք քարոզարշավը մեկնարկեցին ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի մասնաճյուղերից մեկի մոտից: Հիշեցնենք, որ այդ շրջանում է նաև առաջադրվել Ս. Ալեքսանյանը:

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների հետ շրջում էր փողոցներով և մարդկանց հորդորում չհուսահատվել ու քվեարկել իրենց դաշինքի օգտին: Նա պնդում էր, որ հանրությունն ինքն ի՛ր համար պետք է ընտրի «Ելքին», այլ ոչ թե՝ «Ելքի» անդամների համար, քանի որ իրենք հանրության համար են աշխատելու: Նիկոլ Փաշինյանը ձեռքով բարևում էր մարդկանց և զրուցում նրանց հետ:

Քաղաքացիներից մեկը հեգնանքով հարցրեց, թե արդյոք փող բաժանո՞ւմ են, եթե՝ այո, ապա նրանց կտա իր ձայնը: Ի պատասխան՝ Ն. Փաշինյանն այսպես արձագանքեց. «Հո  սա դախլ չի՞, որ փող լինի, գնացեք՝ Ալեքսանյանից ուզեք փողը, մեզանից մի ուզեք»:

Մարդկանց արձագանքները Ն. Փաշինյանի և իր թիմի ներկայացուցիչների հայտարարություններին հակասական էին: Շատերը ողջունում էին, խոստանում, որ նրանց օգտին են քվեարկելու, շատերն էլ հուսահատություն էին հայտնում, ասում էին, թե այս երկրում ոչ մեկը ոչինչ չի կարող փոխել:

Կարդացեք նաև

«Ինչի՞ համար եք մարդկանց հավաքում, 80 թվին էլ էին մարդկանց Օպերայում հավաքում այն նույն մարդիկ, որոնք այսօր հավաքում են»,- մի կին բորբոքված դիմեց Ն. Փաշինյանին: Վերջինս ասաց, որ ինքն այդ ժամանակ 13 տարեկան էր. «Ես հիմա եմ եկել ձեզ մոտ, հիմա եմ ասում այն, ինչ ասում եմ, ու դուք ունեք ընտրություն, եթե դուք մտածում եք՝ ինձ ձայն տալով՝ պետք է ինձ լավություն անեք, ինձ ձեր ձայնը հարկավոր չէ: Դուք մեզ ձայն եք տալիս՝ ձեզ լավություն անելու համար»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031