6 պարզ քայլ, որոնք կօգնեն առհավետ հրաժարվել քաղցրից
Շաքարի վնասի մասին այնքան շատ բան է գրվել, որ մեզանից գրեթե յուրաքանչյուրը մտածում է շաքարից մշտապես հրաժարվելու մասին։ Adme.ru-ն գրում է, որ, թեև շատերն են սա չափազանց բարդ համարում, դրա համար օրգանիզմին ընդամենը 10 օր է հարկավոր։
Ավելորդ կալորիաներ մի օգտագործեք։ Գազավորված յուրաքանչյուր ըմպելիքի կամ հյութի շշում մեծ քանակով շաքար է պարունակվում, որն օրգանիզմին ոչինչ չի տալիս՝ բացի արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացումից և ժամանակի ընթացքում քաշի ավելացումից։ Վնասակար ըմպելիքները փոխարինեք սովորական ջրով. օրգանիզմը կմաքրվի, ծարավը կհագենա, ավելորդ կիլոգրամներ չեք կուտակի։
Սպիտակուցով հարուստ սնունդ կերեք և շատ բանջարեղեն։ Սպիտակուցներն արյան մեջ շաքարի մակարդակը չեն բարձրացնում, միևնույն ժամանակ՝ հագեցածության զգացում են հաղորդում երկար ժամանակով։ Ձուն, հավի միսը, ձուկը կարևոր են և պետք է ներառվեն սննդակարգում։ Արյան մեջ շաքարի մակարդակը կարգավորելու գործում կօգնի նաև բանջարեղենը։
Մի մոռացեք նաև ճարպերի մասին։ Ճիշտ սնվելու մրցավազքում շատերը հաճախ հրաժարվում են ճարպեր պարունակող մթերքից, ինչը պետք չէ անել։ Ճարպերը հագեցնում են, կարգավորում արյան մեջ շաքարի մակարդակը և օրգանիզմի վրա դրական ազդեցություն ունենում։ Պարզապես հարկավոր է ճիշտ ընտրել ճարպերը։ Նախընտրեք չհագեցած ճարպեր՝ ձիթապտղի յուղ, ընդեղեն, ձուկ։
Պատրաստ եղեք արտակարգ իրավիճակների։ Բոլորի մոտ էլ պատահում են իրավիճակներ, երբ ժամանակ չկա նորմալ սնվելու։ Այս դեպքում շատերն օգտագործում են այն, ինչ առաջինն է ձեռքի տակ հայտնվում՝ համբուրգեր, քաղցրավենիք և այլն։ Հարկավոր է այնպես կազմակերպել, որ այդ իրավիճակներում ձեռքի տակ առողջ մթերք լինի. ձեզ հետ միշտ ընդեղեն, չիր ունեցեք՝ առողջ մթերք, որը հագեցածության զգացում կհաղորդի։
Շնչեք։ Հաճախ սովի զգացումը և որևէ բան ուտելու ցանկությունը վկայում է սթրեսի մասին։ Այս իրավիճակը կարելի է շտկել պարզ շնչառական վարժության միջոցով։ Յուրաքանչյուր անգամ սնունդ ուտելուց առաջ 5 անգամ խորը շունչ քաշեք։
Նորմալ քնեք։ Վատ քնելն էներգիայի պակասի պատճառ է դառնում. օրգանիզմը փորձում է արագ լրացնել այդ պակասը։ Այդ դեպքում մարդիկ քաղցր ուտելու ցանկություն են ունենում։ Հարկավոր է քնել 8 ժամից ոչ պակաս։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը