Սամվել Ալեքսանյանի եղբորորդին մանկապարտեզների դաստիարակների վրա «թվեր» է դրել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սամվել Ալեքսանյանի եղբորորդու՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանի հրահանգով աշխատանքից հետո համայնքի մանկապարտեզների դաստիարակները տնետուն են շրջում ու ցուցակագրում ՀՀԿ-ի ընտրողներին։

Մանկապարտեզներից մեկի տնօրենը տրտնջացող աշխատակիցներին տեղեկացրել է, որ հրահանգը խիստ է․ «Անպայման պետք է թիվ ներկայացնենք, այլապես կազատվեմ աշխատանքից»։ Նշենք, որ մարզերում ևս նման «ստուգողական» ցուցակագրումներ են իրականացվում, օրինակ՝ Չարենցավան քաղաքից ենք նման ահազանգ ստացել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս