Բաժիններ՝

BMW-ն ավտոմեքենաներին սովորեցրել է տեղեր որոնել կայանատեղում

Ժնեւում մեկնարկած միջազգային ավտոսալոնի շրջանակներում կայացել Է Թուրինգ շարքի BMW 5-­ի համաշխարհային պրեմիերան:

Այս մասին իրադարձությունների վայրից հայտնել է «Լենտա.ռու»­ն:

Ավտոմոբիլի սալոնը, նախկին տարբերակի համեմատությամբ, դարձել է ավելի ընդարձակ եւ, ինչպես պնդում են արտադրողները, աչքի է ընկնում ակուստիկ հարմարավետությամբ:

Ավտոմոբիլը հանդերձված է հեռագործ կայանման գործառույթով, ինչպես նաեւ կայանման վայրի ինտելեկտուալ որոնման On­Street Parking Information ծառայությամբ եւ վարորդի օգնության այլ համակարգերով:

2017 թվականի հունիսին վաճառքների մեկնարկից հետո ընտրության համար մատչելի կլինեն վերջին սերնդի BMW շարժիչների չորս տարբերակներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս