«Բազմաթիվ հացի թխման կետերում հաց են մեզ հյուրասիրել. ավելի ենք համոզվում, որ ելք կա». Նիկոլ Փաշինյան

Քիչ առաջ Ավան վարչական շրջանում «Ելք» դաշինքի անդամ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում ստեղծված իրավիճակից ելք կա: «Մեր քաղաքացիներին սպառնում են՝ աշխատանքից ազատելով, սոցիալական խնդիրներով, ամեն ինչ անում են, որ մեր հավաքականությունը խախտվի, բայց մենք եկել ենք ասելու, որ ելք կա, և մենք տեսնում ենք այդ ելքից օգտվելու՝ ժողովրդի հնարավորությունը: Ապրիլի 2-ին դուք կարող եք գնալ ընտրատեղամասեր, վերցնել թիվ 1 քվեաթերթիկը և օգտվել  ելքի հնարավորությունից»,- հայտարարեց Ն. Փաշինյանը:

Ն. Փաշինյանի խոսքով՝ ժողովուրդն ինքն իրեն պետք է հուսախաբ չանի. «Կայացրեք ձեր որոշումն ընտրատեղամասերում: «Ելք» դաշինքը եկել է ելք առաջարկելու ժողովրդին:  Այսօր Ավանում մենք բազմաթիվ տների մոտով ենք անցել, բազմաթիվ հացի թխման կետերում հաց են մեզ հյուրասիրել, և այդ վերաբերմունքը մենք շատ ենք գնահատում, ավելի ենք համոզվում, որ ելք կա, ապրիլի 2-ին ելք կա»:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս