Բաժիններ՝

Սկանդալային բացահայտում. Թրամփի փեսան նույնպես հանդիպել է ՌԴ դեսպանի հետ. The New York Times

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա, նրա ավագ խորհրդական Ջարեդ Քուշները Թրամփի արդեն ազգային անվտանգության հարցերով նախկին օգնական Մայքլ Ֆլինի հետ 2016թ. դեկտեմբերին Նյու Յորքում՝ Trump Tower-ում, հանդիպել է ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ, հաղորդում է The New York Times-ը:

Պարբերականի տեղեկություններով՝ հանդիպումն անցկացվել է «հաղորդակցության կապեր հաստատելու» նպատակով։

Սպիտակ տան ներկայացուցիչ Հոփ Հիքսը հաստատել է, որ հանդիպմանը ներկա է եղել Ֆլինը։

«Նրանք ընդհանուր առմամբ քննարկել են ռուս-ամերիկյան հարաբերությունները և կապերի հաստատումը։ Ջարեդը հանդիպել է այլ երկրների բազմաթիվ ներկայացուցիչների հետ՝ ընդհանուր առմամբ մոտ երկու տասնյակ մարդու»,- հայտնել է Հիքսը։

Քուշները, Ֆլինն ու Կիսլյակը զրուցել են մոտ 20 րոպե, ինչից հետո Թրամփի փեսան չի հանդիպել ռուս դիվանագետի հետ։

Միևնույն ժամանակ, USA Today-ը հայտնում է, որ Թրամփի նախընտրական շտաբի ևս երկու խորհրդական է տեսնվել Կիսլյակի հետ՝ Ջեֆրի Գորդոնն ու Քարտեր Փեյջը։ Նրանց զրույցի թեման հայտնի չէ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031