Մեծ Բրիտանիայում խստացնում են պատիժը մեքենայի ղեկին հեռախոսով խոսելու համար
Մեծ Բրիտանիայում մեքենայի ղեկին շարժական հեռախոսից օգտվելը կպատժվի 200 եվրոյի (248 դոլարի) չափով տուգանքով, իսկ առանձին դեպքերում կարող է հիմք դառնալ վարորդական իրավունքից զրկելու համար:
Ճանապարհային երթեւեկության նոր կանոնները, որոնք պատիժների զգալի խստացում են նախատեսում ավտոմեքենայի երթեւեկության ընթացքում հեռախոսով խոսելու կամ տեքստային հաղորդագրություններ ուղարկելու համար, Միացյալ Թագավորությունում ուժի մեջ են մտնում մարտի 1-ից:
«Յուրաքանչյուրը պետք է սեփական ավանդը ներդնի, որպեսզի իր ընտանիքի անդամներին կամ ընկերներին դրդի՝ հրաժարվել հեռախոսներից օգտվել մեքենա վարելիս: Դա նույնքան աններելի Է, որքան մեքենան անսթափ վիճակում վարելը»,-ասել է Մեծ Բրիտանիայի տրանսպորտի նախարար Քրիս Գրեյլինգը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: