Այս ռոբոտ-ճամպրուկը շան պես կհետևի Ձեզ
Travelmate-ը փորձում է հեշտացնել զբոսաշրջիկների կյանքը:
Հետաձգված չվերթների և երկարատև հերթերի պատճառով ճամփորդությունները ոչ միշտ են հանդարտ ընթանում: Բայց Կալիֆորնիայում հիմնադրված Travelmate Robotics-ը ցանկանում է, որպեսզի հաճախ ճամփորդողների կյանքը մի փոքր հեշտանա: Travelmate Robotics-ը ստեղծել է ճամպրուկ, որն ավտոմատ կերպով կհետևի իր տիրոջը:
«Ռոբոտ-ճամպրուկները», նավիգացիոն համակարգի միջոցով ամբոխի մեջ հաղթահարելով խոչնդոտները, կհետևեն իրենց տերերին և կազատեն վերջիններիս ձեռքերը՝ ավելի կարևոր աշխատանքներ կատարելու համար:
«Պատկերացրեք, որ վերցնում եք Tesla-ի ավտոպիլոտը և տեղադրում եք ճամպրուկի վրա. ճամպրուկը կսկսի Ձեր արագությանը համապատասխան ընթանալ»,- նշվում է ընկերության հայտարարության մեջ:
Հատուկ ճամպրուկն իր տիրոջը հետևում և գտնում է սմարթֆոնում առկա հատուկ ծրագրի միջոցով: Ճամպրուկը ընթանում է ժամում 6.75 մղոն արագությամբ: Այն կարող է շարժվել ինչպես ուղղահայաց, այնպես էլ՝ հորիզոնական դիրքով, հաղորդում է CNN-ը:
https://www.youtube.com/watch?v=aKE1k9KE_ug