Բաժիններ՝

Եվրահանձնաժողովը փախստականներ չընդունող ԵՄ երկրներին պատժամիջոցներով է սպառնացել

Եվրահանձնաժողովը Հունաստանի և Իտալիայի տարածքից փախստականների տեղակայման ծրագրի շրջանակում ԵՄ անդամ երկրների կողմից մինչև սեպտեմբեր իրենց պարտավորությունները չկատարելու դեպքում կարող է պետությունների դեմ կիրառել պատժամիջոցներ, հայտարարել է միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով եվրահանձնակատար Դիմիտրիս Ավրամպուլոսը։

«Եվրահանձնաժողովը, առանց տատանվելու իր իշխանությունը կկիրառի պայմանագրերի շրջանակում»,- ասել է նա Բրյուսելում լրագրողներին։

Ավրամպուլոսը հայտնել է, որ Հունաստանի և Իտալիայի տարածքում գտնվող դեռևս 15.5 հազար փախստական է ուղարկվել ԵՄ տարբեր երկրներ միության պարտավորությունների շրջանակում, որը նախատեսում է 2 տարում մինչև 40 հազար ապաստան հայցողների տեղաբաշխում երկու պետություններից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս