ՀՀ ՊՆ-ն հերքում է
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում հերքեց Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, ըստ որի, իբրև թե իրենց «հարվածի արդյունքում հայկական կողմն ունեցել է մարդկային կորուստներ»:
«Իմ կարծիքով, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած պաշտոնական հաղորդագրությունները լիովին բավարար են նման անհեթեթ ապատեղեկատվության դեմ պայքարելու համար»,-ասաց նա: