![](/banners/BeFunky-design.jpg)
Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի հունիսին
![](https://168.am/wp-content/uploads/2017/02/1_3.thumb_640x420.jpg)
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ հավաքական թիմերի բաժինը, Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպում, տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Սենտ Քիթս և Նևիսի ֆուտբոլի ասոցիացիայի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ երկու երկների հավաքականներն ընկերական հանդիպում կանցկացնեն Հայաստանում:
Հանդիպումը տեղի կունենա 2017 թ. հունիսի 4-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
Ավելացնենք, որ Սենթ Քիթս և Նևիսի հավաքականը հանդես է գալիս ԿՈՆԿԱԿԱՖ գոտում և տվյալ պահին ՖԻՖԱ-ի ազգային հավաքականների դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 80-րդ հորիզոնականը: