![](/banners/BeFunky-design.jpg)
Ստավրոպոլից Երևան կանոնավոր չվերթեր կիրականացվեն
![](https://168.am/wp-content/uploads/2017/02/maxresdefault-2.jpg)
«Ստավրոպոլ» միջազգային օդանավակայանը 2017թ. պլանավորում է 4 նոր չվերթ գործարկել, այդ թվում՝ Երևան։ Այս մասին, ինչպես հայտնում է Rusarminfo-ն, փետրվարի 20-ին հայտնել է օդանավակայանի գլխավոր տնօրեն Նիկոլայ Ապալկովը։
«Ենթադրվում է Ստավրոպոլի օդանավակայանից Սանկտ Պետերբուրգ և Երևան երթուղային ցանցերի զարգացում, ինչպես նաև ամառային շրջանում չվերթերի իրականացում Սիմֆերոպոլ և Սալոնիկի»,- ասել է օդանավակայանի ղեկավարը։
Նոր չվերթերով թռիչքները պլանավորված են 2017թ. մայիս-հունիս ամիսներին։