Մերկելը հայտարարել է եվրոյի գոտին ամրապնդելու անհրաժեշտության մասին
Եվրոպական միությունը պետք է ամրապնդի եվրոյի գոտին և պաշտպանի արժութային միությունը: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ Մյունխենում ընթացող անվտանգության հարցերով կոնֆերսնի ընթացքում:
«Մենք պետք է է ամրանդպենք մեր ընդհանուր արժույթը», ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, ասել է Մերկելը, հիշեցնելով, որ ԵՄն արդեն ապրել է երկու ֆինանսական ճգնաժամ:
«Երբ մենք ընդհանուր արժույթի ներդրման որոշում էինք կայացնում, պատրաստ չէինք ճգնաժամերի լուծման, չէինք մշակել պաշտպանական մեխանիզմներ», ասել է Մերկելը: