Վարդան Օսկանյանն իրեն լավ չի զգում Սամվել Բաբայանի և նրա համախոհների միջավայրում. նրանք թելադրում են դաշինքի «ասելիքն ու անելիքը». «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, «Օհանյան դաշինքում» լուսաբացներն ամենևին խաղաղ չեն։ Վահե Հովհաննիսյանի «ինքնաբացարկը» կարող է վերջինը չլինել։ Դաշինքի «նյուզմեյքեր», «Համախմբման» առաջին ջութակ Վարդան Օսկանյանը նույնպես իրեն լավ չի զգում Սամվել Բաբայանի և նրա համախոհների միջավայրում, որոնք էլ թելադրում են դաշինքի «ասելիքն ու անելիքը»:

Նեղ շրջանակում նախկին արտգործնախարարն ասել է, որ չի բացառվում ինքն ապրիլի 2-ից հետո դուրս գա քաղաքականությունից: Իսկ եթե «Համախմբումն» անցնի խորհրդարա՞ն՝ հարցրինք մեր աղբյուրին. «Կարծում եմ՝ մանդատը վայր կդնի»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ  «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս