Կատաղի պայքար. Միհրան Պողոսյանը հեռախոսներ է բաժանում. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Քանաքեռ-Զեյթուն համայնքում, ինչպես նաև համացանցում տեղեկություններ են շրջանառվում, թե ԱԺ ընտրություններին ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվող Միհրան Պողոսյանը ընտրակեղծիքների նոր և թանկարժեք տեխնոլոգիա է կիրառելու:
Միհրան Պողոսյանը պայքարելու է Երեւանի թիվ 1 ընտրատարածքում, որտեղ արդեն մի քանի ամիս է՝ սկսել է իր նախընտրական քարոզարշավը՝ հանդիպում է տարբեր խավի բնակիչների հետ, նվիրատվություններ անում: Տեղեկություններ կան, որ ԴԱՀԿ նախկին պետն ընտրողներին նախապես բջջային հեռախոսներ է տալիս և պատվիրում դրանցով նկարել քվեարկած քվեաթերթիկը: Դուրս գալուց հետո ընտրողը եթե ցույց տա նկարածը, որ Մ. Պողոսյանին է ընտրել, այդ բջջային հեռախոսը կմնա իրեն:
Մենք փորձեցինք ճշտել, թե որքանով է իրականությանը համապատասխանում այս տեղեկությունը: Պողոսյանի գրասենյակից պատասխանեցին. «Բակային զրույցների» ձևաչափի տեղեկությունները կամ մասնավոր բնույթի անհիմն ֆեյսբուքյան գրառումները գրասենյակը չի մեկնաբանում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։