Բաժիններ՝

Իսպանիայում սուրբծննդյան վիճակախաղի տոմսի մրցանակային ֆոնդը գերազանցել է 2,3 մլրդ եվրոն

Իսպանիայում ավանդական սուրբծննդյան վիճակախաղի տոմսի մրցանակային ֆոնդն այս տարի ավելացել է 70 մլն եվրոյով և գերազանցել 2,3 մլրդ եվրոն: Այդ մասին հայտնել են խաղարկության կազմակերպիչները:

Այսպիսով, վիճակախաղի գլխավոր մրցանակը, որն ավանդաբար անցկացվում է դեկտեմբերի 22-ին, նրանց տեղեկատվության համաձայն, կհասնի 660 մլն եվրոյի: Իսկ միջին հաշվով 46-միլիոնանոց Իսպանիայի յուրաքանչյուր հպատակ խաղարկության վրա ծախսել է 64 եվրոյից փոքր-ինչ պակաս գումար, ինչն ավելի քան մեկ եվրոյով գերազանցում է անցյալ տարվա ցուցանիշները: Ամենամոլի իսպանացիներն ապրում են Սորիա նահանգում (Կաստիլիա-ի-Լեոնի ինքնավար հանրակցություն), որի բնակիչներից յուրաքանչյուրը 238,5 եվրո գումարի վիճակախաղի տոմսեր է գնել: Մեկ տոմսի արժեքը 20 եվրո է:

Իսպանիայում ազգային սուրբծննդյան վիճակախաղն անցկացվում է 1812 թվականից ի վեր ամեն տարի և աշխարհում ամենահներից մեկն է: Այն նաև խոշորագույնն է համարվում աշխարհում մրցանակային ֆոնդի չափով, որը կազմում է տոմսերի վաճառքի արդյունքում ստացված եկամտի 70 տոկոսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` EPA

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս