Բաժիններ՝

«Փորձելու ենք, որպեսզի հնարավորինս մեղմենք այդ «ճեղք» կոչվածը». ՊԵԿ փոխնախագահ

Պետական եկամուտների կոմիտեին (ՊԵԿ) հաջողվել է կրճատել հարկային հավաքագրումների թերակատարման չափը, սակայն, թե որքանով կնվազեցվի այդ ճեղքը, դեռևս վերջնական ասել հնարավոր չէ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողներին ասաց ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը:

«Մենք փորձում ենք մոտենալ այն ցուցանիշին, որը դրված է բյուջեում, բայց, բնականաբար, մենք ունենալու ենք որոշակի շեղումներ, քանի որ այն ցուցանիշները, որոնք 2015 թվականին դրվել էին 2016 թվականի բյուջեի կանխատեսման հիմքում, բնականաբար, իրավիճակը լրիվ այլ է, քան այն ժամանակ էր, և դա չի կարող իր ազդեցությունը չունենալ: Վարչարարական ջանքերն ուղղված են այդ ճեղքը մեղմելուն»,- ասաց Վ. Միրումյանը:

Նա նշեց, որ հարկերի թերակատարման չափը նախնական գնահատականով մինչև նոյեմբեր ամիսը 80 մլրդ դրամ էր. «Վերջին 2 ամիսներին աշխատանք է տարվում: Թե որքանով կհաջողվի այդ ճեղքը մեղմել, պարզ կլինի 20 օր անց: Կոնկրետ չեմ կարող ասել, թե ինչ ցուցանիշ է սպասվում, որովհետև դեկտեմբեր ամիսը հարկային ակտիվության տեսանկյունից ակտիվ ամիս է: Փորձելու ենք, որպեսզի հնարավորինս մեղմենք այդ «ճեղք» կոչվածը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս