«Մենք մի քանի անգամ կազմակերպել ենք լսումներ, բայց չենք անցկացրել». Ստեփան Մարգարյան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։

Նախագծի հարակից զեկուցող, Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման  հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանն իր ելույթում նշեց, որ օրենքը շատ կարևոր է.

«Երբ ստացանք նախագիծը, ես պատրաստվում էի հանձնաժողովին առաջարկել լսումներ կազմակերպել  այս նախագծի շրջանակներում՝ հրավիրելով նաև համայնքների ներկայացուցիչներին, բայց մի խնդիր՝ հրատապության խնդիրը, որովհետև կառավարության տեսակետով՝ պետք է հասցնեին, որ այս օրենքը մինչև հաջորդ տարվա բյուջեում նախատեսվեր, դրա համար նույնիսկ հանձնաժողովում չեմ քննարկել, բայց արժի նման բան անել։ Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում կհրավիրենք բոլոր շահագրգիռ կողմերին»։

Ըստ Ս. Մարգարյանի՝ ահագին բան կա անելու նախագծում։ Պատգամավոր Թևան Պողոսյանը փորձեց ճշտել՝ արդյոք, ի վերջո, հանձնաժողովը լսումներ կազմակերպե՞լ է, թե՞ ոչ այդ հարցի քննարկման համար։ Ի պատասխան՝ Ս. Մարգարյանն ասաց.

Կարդացեք նաև

«Մենք մի քանի անգամ կազմակերպել ենք լսումներ, բայց չենք անցկացրել, որովհետև բոլոր հարցերը, որոնցով կազմակերպել ենք, կառավարությունը բերել է արտահերթ նիստով և նույն նիստով անցկացրել է, ու համարել ենք, որ անիմաստ է անցկացնելը»։

Տեսանյութեր

Լրահոս