Ադրբեջանում աճում է ռուսական ռուբլու պահանջարկը
![](https://168.am/wp-content/uploads/2016/10/rubli.jpg)
Այն բանից հետո, ինչ ադրբեջանական բանկերը սահմանափակեցին դոլարի վաճառքը, Ադրբեջանում կտրուկ ավելացավ ռուսական տարադրամի պահանջարկը, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Հոկտեմբերին Ադրբեջանի Կենտրոնական բանկը մյուս բանկերի հետ ֆինանսական շուկայում իրացրել է 253,81 մլն դոլար, ինչը 14%-ով ավելի է 2015թ. հոկտեմբերի ցուցանիշից։
Արդյունքում առաջացավ դոլարային ակտիվների պակասուրդ, ինչից հետո իրավաբանական ու ֆիզիկական անձինք ձգտեցին դիմել վարկային կազմակերպություններին՝ ռուսական ռուբլու ձեռքբերման նպատակով։
Ռուբլու վաճառքը 2016թ. հոկտեմբեր-նոյեմբերին Ադրբեջանում ավելացել է 13,5%-ով՝ համեմատած անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ։