Բաժիններ՝

«Արևելյան Հալեպը կարող է վերածվել հսկայական գերեզմանոցի». ՄԱԿ

Արևելյան Հալեպը կարող է վերածվել հսկայական գերեզմանոցի, հայտարարել է ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով ներկայացուցիչ Սթիվեն Օ’Բրայանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում։ Այս մասին հայտնում է dpa գործակալությունը։

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան նշել է, որ ռմբակոծությունների հետևանքով արևելյան Հալեպում «մարդասիրական ողբերգություն» է ծավալվում, ընդ որում, վիճակը գնալով վատանում է։ Վերջին մի քանի օրում այդ շրջաններից հեռացել է մոտավորապես 70 հազար մարդ, պնդում է Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների հարցով սիրիական դիտորդական կենտրոնը։

ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձև ընդունելու փորձը, որը կոչ էր անում հակամարտության կողմերին հրադադար կնքել, ավարտվել է անարդյունք։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս