Բաժիններ՝

Էդրիեն Բրոուդին վագոնավար է դարձել H&M-ի համար

Շվեդիայի H&M առեւտրանիշը հատուկ գովազդային տեսահոլովակ է թողարկել գալիք Ծննդյան տոների առթիվ: Գլխավոր դերում նկարահանվել է տղամարդու լավագույն դերի համար «Օսկարի» դափնեկիր («Դաշնակահարը», 2003) Էդրիեն Բրոուդին, ռեժիսորն է Ուես Անդերսոնը («Գրանդ Բուդապեշտ» հյուրանոցը», «Թենենբաումների ընտանիքը»): Այս մասին «Լենտա.ռու»-ին հայտնել են առեւտրանիշի ներկայացուցիչները:

Ըստ սյուժեի՝ Բրոուդին վագոնավար է աշխատում այն գնացքում, որի ուղեւորները մեկնում են տուն, որպեսզի տոնական արձակուրդն անցկացնեն հարազատների հետ:«Ռեժիսոր Ուես Անդերսոնի՝ գնացքով ձմեռային ճանապարհորդությունն իդեալական մթնոլորտ է ստեղծում H&M Holiday-ի հավաքածուի համար, որին հատուկ է հանդարտ եւ գործնական նրբագեղությունը: Խոսքը վերաբերում է անկաշկանդության հետ հատուկ ոճի զուգորդմանը, որը տոնական տրամադրություն է ստեղծում՝ զուգվելու եւ հաճելի երեկո անցկացնելու սիրելիների հետ»,- պարզաբանել է հայեցակարգը H&M-ի ստեղծագործական տնօրեն եւ դիզայնի բաժնի ղեկավար Պեռնիլա Վոլֆարտը:

H&M-ը կանանց, տղամարդկանց եւ մանկական հագուստի, կոշիկների եւ աքսեսուարների, ինչպես նաեւ տան համար ապրանքների արտադրող է եւ մանրավաճառ մաս-մարկետ սեգմենտում: Ընկերությունը հիմնվել է 1947 թվականին Շվեդիայում, կենտրոնակայանը գտնվում է Ստոկհոլմում:

https://www.youtube.com/watch?v=VDinoNRC49c

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս