![](/banners/BeFunky-design.jpg)
Թուրքիայում ձերբակալվել են Միացյալ հեղափոխական կուսակցության անդամներ
![](https://168.am/wp-content/uploads/2016/11/869478.jpg)
Անկարայում թուրքական ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացրել Թուրիայի Միացյալ հեղափոխական կուսակցության անդամների նկատմամբ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական demokrathaber.org լրատվականը:
Ոստիկանության իրականացրած հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալվել են կուսակցության 15 անդամներ, որոնց մեջ կան նաեւ գործող պատգամավորներ:
Կուսակցության կենտրոնական գրասենյակում եւ ձերբակալվածների տներում իրականացվել են հետախուզական աշխատանքներ:
Նախապես ոստիկանությունը 25 մարդու ձերբակալման ցուցակ է ունեցել:
Թուրքիայում 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձին հաջորդեց երկարաժամկետ արտակարգ դրության ռեժիմը, որի ընթացքում երկրում անընդհատ ձերբակալություններ են կատարվում: Ձերբակալությունները կրում են մասսայական բնույթ, ձերբակալվում են քաղաքական գործիչներ, զինվորականներ, մանկավարժներ, մասնավոր գործունեություն ծավալող անձինք:
Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմը սահմանվել էր օգոստոսի 21-ից մինչև հոկտեմբերի 19-ը: Հոկտեմբերի 3-ի կառավարության նիստում որոշում է ընդունվել հոկտեմբերի 19-ից սկսած այն երկարաձգել ևս 90 օրով:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը նմանօրինակ քաղաքականությամբ ցանկանում է կոտրել իշխանությունների նկատմամբ եղած բոլոր հակազդեցությունները: