![](/banners/BeFunky-design.jpg)
Անօդաչուն հեռախոսներ և սղոցի սայր է հասցրել Դանիայի բանտ
![](https://168.am/wp-content/uploads/2016/11/^B990ED0B9AA1C5874A83F164FA59848E097788FAAEDCA7D5E4^pimgpsh_fullsize_distr.jpg)
Դանիայի Նյուբերգ քաղաքում անօդաչու թռչող ապարատը բանտ է տարել իրեր, որոնք անհրաժեշտ են փախուստի համար: Այս մասին հաղորդել է Reuters-ը: Նոյեմբերի լույս 22-ի գիշերը հսկիչները նկատել են դրոն, որը բարձրանում էր բանտի չորրորդ հարկի խցերից մեկի լուսամուտի մոտ: Ապարատը հաջողությամբ տեղ է հասցրել բեռը եւ հեռացել մթության մեջ:
Մաքսանենգ բեռն անհապաղ առգրավել են: Ծանրոցում հայտնաբերել են ձեռքի երկու հեռախոս, սղոցի սայր եւ այլ իրեր, որոնք կարող էին օգտակար լինել բանտից փախուստի դիմելիս: Ըստ երեւույթին ապարատը կառավարել է բանտարկյալներից մեկի հանցակիցը: Իրավապահ մարմիններին չի հաջողվել նրան բռնել:
«Մեր բախտը բերեց, որ դրոնը հայտնաբերեցինք,- հայտարարել է Դանիայի բանտերի միություն կազմակերպության ներկայացուցիչ Քիմ Օստերբայը:- Հաջորդ անգամ կարող է այլ կերպ լինել»: