Մառլեն Դիտրիխի հայտնի քսուքը՝ կնճիռների դեմ
                                    Գեղեցիկ սեռի շատ ներկայացուցիչներ 35 տարեկանից հետո սկսում են անհանգստանալ մանր կնճիռների պատճառով: Ժամանակի ընթացքում մաշկը դեղնում է, կորցնում իր էլաստիկությունը, թեփոտվում, առաջանում են մանր կնճիռներ:
Այժմ կոսմետիկ միջոցները բավական թանկ արժեն: Այս ամենը հաշվի առնելով՝ ձեզ ենք առաջարկում տնական միջոց, որը կօգնի հարթեցնել մաշկն ու վերադարձնել թարմությունն ու երիտասարդությունը:
Այս յուրահատուկ միջոցն օգտագործել է նաև հայտնի դերասանուհի Մառլեն Դիտրիխը: Բաղադրատոմսը մեզ է հասել գեղեցկուհու մահվանից հետո, իր օրագրերից: Քսուքն ունի ձգող, սնուցող և փափկեցնող հատկանիշներ:

Բաղադրություն
- 1 ձվի սպիտակուց
 - 200 գ յուղոտ թթվասեր
 - 30 գ կիտրոնի հյութ
 - 50 գ օղի
 - 1 ճ/գ գլիցերին
 
Բոլոր բաղադրիչները խառնեք, որպեսզի միասեռ զանգված ստանաք: Արդյունքում՝ կստանաք 300 գ հզոր և երիտասարդացնող քսուք, որը կձգի ձեր մաշկը: Այս քսուքը կարող եք քսել նաև մարմնին:
Եթե վստահ չեք, որ կարող եք քսուքն օգտագործել 7 օրվա ընթացքում, ապա կրճատեք բաղադրիչների քանակը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    